Դեկտեմբերի 26-ին, ժամը 18:17-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 1-ին եւ Տարոն 2-րդ թաղամասերի մոտակայքում այրվում է բնակելի տուն:

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ եւ Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տավրոսի 2-րդ փողոցի տներից մեկում  եւ մոտակա ինքնաշեն տնակում, տան ներսում է գտնվում սեփականատեր՝ 1974 թ. ծնված Գ. Ս.-ը:

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել տնից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:17-ին, մարվել՝ 20:09-ին:

Մասամբ այրվել է տան պատշգամբի տանիքը (մոտ 5 քմ), ամբողջությամբ՝ տան մոտակա ինքնաշեն տնակը (մոտ 40 քմ):