Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 26-ին՝ ժամը 18:58-ին, տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 5-րդ միկրոշրջանի թիվ 16/1 հասցեի մոտակայքում այրվում են չշահագործվող ավտոմեքենաներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:15-ին, մարվել՝ 19:23-ին:

Ամբողջությամբ այրվել են Volkswagen Golf և Volkswagen Passat մակնիշի չշահագործվող ավտոմեքենաները: