Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ժամը 00:33-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Ջեյմս Բրայսի փողոցի տներից մեկի տանիքից դին իջեցնելու եւ շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 71-ամյա Ժ. Ա.-ի դին տանիքից իջեցրել եւ մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:



























