Ադրբեջանում ընթանում են երեք անհետ կորած լեռնագնացների որոնումը:
Haqqin.az-ը, վկայակոչելով Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրությունը, հայտնում է, որ դեկտեմբերի 23-ին Gilavar օդային եւ էքստրիմալ սպորտի ակումբի երեք անդամները Խինալիգից շարժվել են Տուֆանդագի ուղղությամբ:
Դրանից հետո արշավախմբից, որը պետք է վերադառնար դեկտեմբերի 26-ին, նորություն չկա: Նախարարությունը սկսել է այդ անձանց որոնումը: Որոնողական աշխատանքներում ընդգրկվել է նաեւ ուղղաթիռ:




























