Մոսկվայի հարավ-արեւելքում գտնվող գործարանի շենքում անհայտ անձը կրակ է բացել եւ մարդ սպանել: Այս մասին չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 27-ին, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ մայրաքաղաքի Ներքին գործերի նախարարության գլխավոր վարչությունը: Նախնական տվյալներով՝ միջադեպի հետեւանքով կան նաեւ վիրավորներ:
«Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում հանցագործին ձերբակալելու համար», - նշել են ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչությունում:
«ՏԱՍՍ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ շենքում, որտեղ կրակ է բացվել, մի քանի մարդ պատանդ է վերցվել: Դեպքի վայր են մեկնել ՌԴ ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումները:
Գործարանը գտնվում է Մոսկվայի Լուբլինոյի շրջանում՝ Իլովայսկայա փողոցի վրա:



























