Մոսկվայի հարավ-արեւելքում գտնվող գործարանում բացված կրակի հետեւանքով 4 մարդ է վիրավորվել, հաղորդում է «Մոսկվա» գործակալությունը` վկայակոչելով աղբյուրը իրավապահ մարմիններում:

«Ըստ նախնական տվյալների՝ Իլովայսկայա փողոցի վրա գտնվող գործարանի շենքում բացված կրակի հետեւանքով չորս մարդ է վիրավորվել»,- հայտնել է աղբյուրը` չխոսելով միջադեպի հանգամանքների մասին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայի հարավ-արեւելքում գտնվող շենքերից մեկում անհայտ անձը կրակ է բացել եւ պատանդներ վերցրել: Տեղեկացվել էր նաեւ, որ մեկ մարդ սպանվել է: