Երեւանում դեկտեմբերի 26-ի երեկոյան վիճաբանություն է տեղի ունեցել՝ դանակահարության ելքով: Երկու եղբայրները Ա. եւ Ա. ավետիսյանները Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում վիճաբանել են մեկ այլ քաղաքացու հետ, որի ընթացքում էլ եղբայրներից մեկը դանակահարվել է: Ա. Ավետիսյանը տեղափոխվել է Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղից NEWS.am-ին հայտնեցին, որ նրա վիճակը միջին ծանրության է, ունեցել է  կրծքավանդակի ձախ կեսի վնասվածք, վիրահատվել է եւ նրա կյանքին վնաս չի սպառնում: Նրա եղբայրը հիվանդանոց է տեղափոխվել մի քանի ժամ անց՝ բռնության հետքերով, ամբուլատոր բուժում ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից:

shamshyna.com-ի փոխանցմամբ, դեկտեմբերի 26-ին, ժամը 20։00-ի սահմանում Բաբաջանյան փողոցի թիվ 60 հասցեի՝ «Էտալոն» սուպերմարկետի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Ա. և Ա. Ավետիսյանների և Անդրանիկի փողոցի բնակիչ՝ 28-ամյա Գոռ Ղազարյանի միջեւ, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է նշված անձանց, իսկ հետո նրանց մոտից վերցրել է գումար եւ սպիտակ գույնի Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի։