All Nippon Airways-ի ինքնաթիռը վերադարձել է Լոս Անջելեսի օդանավակայան, քանի որ ուղեւորներից մեկը շփոթել էր չվերթը: AP-ի տվյալներով՝ ինքնաթիռը Տոկիո էր ուղեւորվում, սակայն չվերթից 4 ժամ հետո վերադարձել է Լոս Անջելեսի օդանավակայան: Անձնակազմը պարզել է, որ ուղեւորներից մեկը սխալ ինքնաթիռ է նստել:
Օդաչուն ավիաընկերության անվտանգության ապահովման գործընթացների շրջանակներում որոշել է վերադառնալ օդանավակայան:
Այժմ ավիաընկերությունը փորձում է պարզել, ինչպես է ուղեւորը շփոթել ինքնաթիռը:




























