Վիսկոնսի նահանգի բնակիչ Դենիս Կովալսկին որոշել է իր ընտանիքի անդամներին եւ իրեն հեղուկ ազոտում սառեցնել, որպեսզի կյանքի երկրորդ հնարավորությունը ստանա, հաղորդում է Daily Mail-ը:

Կովալսկին Կրիոնիկայի ինստիտուտի նախագահն է, որի հետ էլ պայմանագիր է կնքել: Նա 140 հազար դոլար է վճարել իր կնոջը՝ Մարիային եւ երեք որդիներին սառցարանում պահելու համար:

Մահից հետո Դենիսի եւ ընտանիքի անդամների մարմինները կսառեցնեն եւ կտեղափոխեն Միչիգան նահանգում Ինստիտուտի գլխավոր բաժանմունք:

Այնտեղ նրանց արյունը կփոխարինեն անտիֆրիզով եւ մարմինները կտեղափոխեն հեղուկ ազոտով խցիկների մեջ: Ծառայության արժեքը յուրաքանչյուր անձի համար 28 հազար դոլար է: