ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը նախընտրում է «Ինչպես խուսափել սպանության պատժից» սերիալը՝ գլխավոր դերում Վիոլա Դեւիսի մասնակցությամբ: Այս մասին The New York Times-ին հաղորդել  է լրագրող Քեթի Ռոջերսը:

Ըստ նրա՝ մի անգամ առաջին տիկինն իրեն խոստովանել է, որ պաշտում  է «Ինչպես խուսափել սպանության պատժից» սերիալը, ինչպես նաեւ Fox-ով նայում է «Կայսրությունը»:

«Ինչպես խուսափել սպանության պատժից» սերիալը պատմում է իրավաբանական ֆակուլտետի մի խումբ նպատակասլաց ուսանողների եւ նրանց փայլուն դասախոսի մասին, որոնք սովորում են խաբել համակարգին:

 «Կայսրություն» սերիալը հեռարձակվել է հունվարի 2017-ից: Այն պատմում է ընտանեկան հիփ-հոփ դինաստիայի եւ «կայսրության» ժառանգների միջեւ մրցակցության մասին: