Իրաքի իշխանությունները Իրաքի Քուրդիստանի միջազգային թռիչքների արգելքը երկարաձգել են մինչեւ փետրվար, հաղորդում է AFP- ն:
Անկախության հանրաքվեից հետո Բաղդադը սեպտեմբերի վերջին Իրաքի Քուրդիստանում միջազգային թռիչքներն արգելեց:
Էրբիլի օդանավակայանի տնօրենը հաղորդել է, որ Իրաքի տրանսպորտի նախարարության հաղորդագրության համաձայն՝ միջազգային չվերթները« արգելված են մինչեւ փետրվարի 28-ը»: «Միայն ներքին թռիչքներն են թույլատրվում են», - ասել է նա:
Քուրդիստանի վարչապետ Նեչիրվան Բարզանին դատապարտել է Բաղդադի այս որոշումը` անվանելով այն «հավաքական պատիժ, որը կիրառվել է կենտրոնական կառավարության կողմից Քուրդստանի ողջ ժողովրդի նկատմամբ»: Բարզանին Բաղդադին մեղադրել է Քրդստանի վրա ճնշում գործադրելու համար օդային շրջափակումն օգտագործելու մեջ:




























