Լիբանանի արտաքին գործերի նախարար Գեբրան Բասիլը սկանդալի կենտրոնում է հայտնվել այն հայտարարությունից հետո, թե Լիբանանը Իսրայելի հետ գաղափարական խնդիր չունի եւ դեմ չէ նրա անվտանգությանը, հաղորդում է AFP- ն:

Նշենք, որ Լիբանանը Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի:

Վերոնշյալ հայտարարություններից հետո Բասիլը դարձել է որոշ պատգամավորների քննադատությունների թիրախը: Նախկին նախարարներից մեկը նրան հրաժարական տալու կոչ է արել:

Լիբանանաի ԱԳՆ-ն նշել է, որ ալ Մայադին հեռտուստաալիքը, որին Բասիլը հարցազրույց է տվել, խեղաթյուրել է նախարարի խոսքը:

 «Մենք դեմ չենք անվտանգության մեջ ապրող Իսրայելին», - հոլովակում ասում է Բասիլը, որը լայնորեն տարածվել է սոցցանցերով: