Սաուդյան Արաբիայում երկու արքայազն ազատ է արձակվել, որոնք նոյեմբերին հակակոռուպցիոն հետաքննության շրջանակներում կալանավորվել էին:
Ըստ Reuters-ի՝ խոսքը հանգուցյալ թագավոր Աբդուլայի որդինեերի մասին է՝ արքայազն Միշալա իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի եւ Ֆեյսալ իբն Աբդալա իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի:
Երկուսն էլ կառավարությանը այսպես կոչված փոխհատուցումների մասին վճարումների վերաբերյալ համաձայնությունից հետո ազատ են արձակվել: Ինչ գուամրների մասին է խոսքը, հայտնի չէ: Նրանց եղբայր Թուրքի ազատման մասին դեռ որոշում չի ընդունվել:
Հիշեցնենք, որ նոյեմբերին թագաժառանգ Մուհամմեդի հրամանով ավելի քան 200 մարդ ձերբակալվել էր, այդ թվում արքայազներ, ազդեցիկ գործարարներ եւ քաղաքական գործիչներ: Նրանք բոլորը ձերբակալվել էին հակակոռուպցիոն հետաքննության շրջանակներում: Սակայն իշխանությունները պատրաստ են փոխհատուցման դիմաց նրանց ազատել:




























