Թուրքիայի հատուկ ծառայությունները կասկածում Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսին քարոզիչ Ֆեթուլլա Գյուլենի եւ ԱՄՆ ԿՀՎ հետ կապեր ունենալու մեջ:
Պատրիարքի եւ պատրիարքարանի վրա հարձակման սցենարները տարածվում են ամենավտանգավոր ճանապարհով, գրում է հունական «էպիկերա» ամսագիրը:
Երկու երկրները պատրիարքին զգուշացնում են իր կյանքին սպառնացող վտանգների մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Թուրքական լրատվամիջոցները «կեղտոտ խաղ» են սկսել պատրիարքին փորձելով մեղադրել 2016-ի հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կասկածում է, որ Պատրիարք Բարդուղիմեոսը բարեկամական հարաբերություններ ունի Գյուլենի հետ, եւ Թուրքիայի MIT Ազգային հետախուզական կազմակերպության գործակալները մշտապես հետեւում են ինչպես պատրիարքին, այնպես էլ նրա շրջապատին՝ հատկապես ԱՄՆ-ում, նշվում է հոդվածում:
Ամսագիրը հիշեցնում է, որ նախկինում պատրիարքին բազմիցս սպառնացել են արմատական իսլամականները:
Ամսագիրը գրում է նաեւ, որ հիմնական եւ ամենակարեւոր խնդիրը, որից կախված է ուղղափառության գոյությունը եւ գոյատեւումն իր օրրանով`նախկին Կոստանդնուպոլսում եւ այժմ Ստամբուլում, նեոօսմանիզմն է եւ արմատական սուննի իսլամի սպառնալիքը:




























