Թուրքիայում Գերմանիայի եւս մեկ քաղաքացի է ազատ արձակվել, որը նախկինում ձերբակալվել էր քաղաքական դրդապատճառներով:  Սիվաս քաղաքում դատարանը չեղյալ է հայտարարել թուրքական արմատներով 45-ամյա գերմանացուն կալանավորելու մասին որոշումը եւ թույլատրել նրան հեռանալ Թուրքիայից, հաղորդում է DW-ն:

Գերմանիայի Շտադտալենդորֆի բնակիչը սեպտեմբերի 10-ին Ստամբուլի օդանավակայանում ձերբակալվել էր: Նրա հետ միասին կալանավորվել էր նաեւ նրա կինը, որին հետո բաց էին թողել:

Գեսեն դաշնային հողի խորհրդարանի պատգամավոր, իրավաբան Խանդան Օզգյուվենը ձերբակալվածի եւ նրա փաստաբանի հետ մշտական կապ է պահպանել: 
Նրա խոսքով՝ տղամարդն առաջիկա օրերին մտադիր է հայրենի քաղաք վերադառնալ: