The Daily Telegraph-ի ընթերցողները տարվա բառ են անվանել Twitter-ում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրիպակը, որը նորաբանություն են ճանաչել, հաղորդում է Leնta-ն:

Covfefe բառի համար քվեարկել է The Daily Telegraph-ի ընթերցողների 27 տոկոսը:

 Երկրոդ տեղում Maybot բառն է՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի մականունը, որը 2016-ի վերջին հորինել է The Guardian-ի սյունակագիր Ջոն Գրեյսը (նա Մեյին համակարգչային ծրագրի հետ է համեմատել):

Երրորդ բառը բիթքոինն է:

Covfefe բառը ծնվել է մայիսի 31-ին: Թրամփի էջում անավարտ թվիթ հայտնվեց խորհրդավոր covfefe բառով:

Հավանաբար Թրամփն ի նկատի ուներ coverage բառը:

Այդ դեպքում արտահայտությունը կլիներ անավարտ, բայց գրագետ գրված եւ կնշանակեր  «Չնայած մամուլի մշտական բացասական արձագաքնին...»:

Որոշ ժամանակ անց, այդ գրառումը հեռացվեց, բայց նորոբանությունը հիշվեց համացանցի օգտատերերի կողմից: