Պենտագոնը մտադիր է Եմենում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը կրճատել: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մաթիսը` հավելելով, որ ԱՄՆ-ն կշարունակի պատրաստել Սաուդյան Արաբիայի օդաչուներին «լեգիտիմ նպատակների» որոշման համար, հաղորդում է AP-ն:

Մաթիսի մեկնաբանությունները հաջորդեցին ՄԱԿ զեկույցին, որում ասվում էր, որ վերջին 10 օրվա ըթնացքում Եմենում 109 խաղաղ բնակիչ է զոհվել:

Նա խոստովանել է, որ խաղաղ բնակիչները սպանվել են հակամարտության ընթացքում եւ ասել, որ ԱՄՆ-ն անում է «ամեն ինչ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը կրճատելու համար»:

Միեւնույն ժամանակ, նա Եմենի ապստամբ հուսիթներին մեղադրել է բնակելի տարածքներում զենք պահելու համար, ինչը, ըստ նրա, չի նշանակում, որ նրանք հոգ են տանում քաղաքացիների անվտանգության մասին: