Չինաստանի ափամերձ ջրերում տեղի ունեցած ծովային միջադեպերից եւ միջուկային զենքի ծրագրի զարգացումից հետո աշխարհն առաջիկա ամիսներին Հյուսիսային Կորեայի վրա «մեծ ճնշում» կգործադրի: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթիսը:
«Կարծում եմ, դուք ուժեղացված ճնշման ականատեսը կլինեք», -Fox News-ին ասել է Մաթիսը:
«Նման ճնշման ձեւը կախված է ֆիզիկական գործողություններից, սա այն է, ինչը կհաստատվի գիտակցված կառավարությունների կողմից: Ակնհայտ է, որ եթե երկիրը համարի, որ նրա նավահանգիստում գտնվում է ՄԱԿ ԱԽ բանաձեւով արգելված առեւտուր իրականացնող նավ, ապա այն պարտավորություններ ունի: Մինչ այժմ մենք տեսել ենք, որ երկրները լուրջ են վերաբերում այդ պարտավորություններին»:




























