ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսի նախագահ Աբդել ֆաթահ աս Սիսի հետ զրույցի ժամանակ դատապարտել է Կահիրեի մերձակայքում գտնվող եկեղեցու վրա կատարված հարձակումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Սպիտակ տանը:
«Նախագահ Թրամփը հեռախոսով զրուցել է նախագահ աս Սիսի հետ` Կահիրեից հարավ գտնվող Խելուան քաղաքում հավատացյալների եւ անվտանգության աշխատակիցների վրա հարձակումներից հետո իր ցավակցությունները հայտնելու համար», — նշվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Թրամփը դատապարտել է «հարձակումը եւ ընդգծել, որ ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Եգիպտոսին ահաբեկչության դեմ պայքարում»:




























