ԱՄՆ-ի Տեխաս նահանգում տղամարդը կդատապարտվի սպանության համար: Հետաքննության համաձայն՝ նա գրեթե կտրել է ընկերուհու գլուխը սամուրայի սրով, որը նվեր էր ստացել Գոհաբանության օրը, հաղորդում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով Houston Chronicles պարբերականը:

Հայտնի է, որ տուժածը 36 տարեկան էր, մարդասպանը` 45: Հանցագործության վայրում տղամարդուն գտել են նրա հարազատները, որոնց խոսքերով վերջինս նախկինում հոգեկան խնդիրներ է ունեցել:

Այժմ տղամարդուն դատավարություն է սպասվում: Նրան մերժել են գրավի դիմաց դատավճռին ազատության մեջ սպասելու իրավունքի համար: