2018 թվականի հունվարի 1-ից տրանսգենդերները կկարողանան ծառայել ԱՄՆ բանակում: Դա հնարավոր դարձավ երկու դաշնային վերաքննիչ դատարանների համապատասխան որոշումից հետո, հաղորդում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով South China Morning Post-ը:

ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսին իր կողմնակիցներին խոստացել էր, որ տրանսգենդերները չեն ընդունվի երկրի զինված ուժեր: Այժմ Պենտագոնը պարտավոր է դա անել: Ռազմական գերատեսչությունն արդեն իսկ հատուկ փաստաթուղթ է պատրաստել է պատրաստել այն մասին, թե տրանսգենդերները ինչպես պետք է ծառայեն: