Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր է հունվարին վերադասավորումներ անել կառավարությունում՝ փոխարինելով նախարարների քառորդ մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Sunday Times թերթը։

Պարբերականի տվյալներով, այդկերպ բրիտանական վարչապետը հույս ունի կառավարություն բերել երիտասարդ պատգամավորների եւ ընտրողներին համոզել, որ իրենք ի վիճակի են լուծել ներքին քաղաքական հարցերը։

ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնին կարող են նոր դեր առաջարկել կառավարությունում։

Պաշտոնանկ լինելու պոտենցիալ թեկնածուներն են Պահպանողական կուսակցության նախագահ Փատրիկ ՄքԼաֆլինը, կրթության նախարար Ջասթին Գրինինգը, բիզնեսի նախարար Գրեգ Քլարկը, տրոնսպորտի նախարար Քրիս Գրեյլինգը, Համայնքների պալատի առաջնորդ Անդրեա Լիդսոմը։ Հարցականի տակ է նաեւ տարածաշրջանների նախարարի պաշտոնում Սավիջ Ջավիդի պաշտոնավարումը։

Նշենք, որ Մեյի գլխավորած պահպանողական կուսակցությունը հաղթեց հունիսի 8-ի ընտրություններում, սակայն կորցրել է խորհրդարանի մեծամասնությունը։ Նրանք 650 հոգանոց խորհրդարանում ստացել են միայն 318 քվե։