Բուլղարիան՝ Եվրամիության ամենաաղքատ անդամ երկիրը, հունվարի մեկից կնախագահի ԵՄ խորհուրդը՝ առաջին անգամ 2007 թվականին միությանը անդամակցելուց ի վեր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մինչեւ 2018 թվականի հուլիսը, երբ նրան կփոխարինի Ավստրիան, Բուլղարիան պատասխանատու կլինի ԵՄ խորհրդի նիստերի օրակարգի համար փորձագիտական եւ քաղաքական մակարդակներում եւ կնախագահի Եվրամիության բոլոր նախարարական հանդիպումները, բացի արտաքին գործերի նախարարների նիստերը, քանի որ արտաքին գործերի խորհրդի աշխատանքը գլխավորում է ԵՄ դիվանագիտության ղեկավարը:
Բուլղարիան ընտրել է նախագահության չորս առաջնահերթ ոլորտներ` խորացնել Եվրամիության ֆինանսատնտեսական ինտեգրումը, ԵՄ-ի կայունությունն ու անվտանգությունը, թվային տնտեսությունը (զուգադիպություն է, որ թվային տնտեսության ԵՄ հանձնակատարը Բուլղարիայի ներկայացուցիչն է) եւ Բալկանյան թերակղզու արեւմուտքում գտնվող երկրների եվրոպական հեռանկարները: Արեւմտյան Բալկանների երկրների շարքում ենթադրվում է են ոչ միայն Ալբանիան, Բոսնիա եւ Հերցեգովինինան, Մակեդոնիան, Սերբիա եւ Չեռնոգորիան, այլ նաեւ ինքնահռչակ Կոսովոն:




























