Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը նախազգուշացրել է, որ իր սեղանին արդեն կա միջուկային կոճակ։ Այս մասին նա հայատարարել է հյուսիսկորեացիներին ուղղված իր ամանորյա ուղերձում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ես չեմ սպառնում, բայց պետք է հստակ իմանալ, որ միջուկային կոճակը իմ աշխատանքային սեղանին է»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ միջուկային ուժերը թույլ կտան զսպել ԱՄՆ-ին Հյուսիսային Կորեայի դեմ պատերազմ սկսելու իրենց ձգտումներում։ Իսկ եթե Փհենյանը ինքն որոշում կայացնի միջուկային հարված հասցնել, ապա կխոցվի ամբողջ Միացյալ Նահանգների տարածքը։
Հյուսիսային Կորեայի ղեկավարը նաեւ հայտարարել է ազգային միջուկային ուժերի ստեղծման գործընթացի ավարտի մասին։ Նա բարձր է գնահատել հրթիռային ծրագրի զարգացման գործում ունեցած հաջողությունները եւ խոստացել, որ շուտով տեղի կունենա նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակում։




























