ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի մեկնաբանել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հայտարարությունը միջուկային զենքի մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ամանորի գիշերը լրագրողների հարցին, թե ինչ է Թրամփը մտածում Կիմ Չեն Ընի Հյուսիսային Կորեայի միջուկային զսպման ուժերի զարգացման շուրջ արված հայտարարության մասին, նա պատասխանել է․ «Տեսնենք»
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը երկուշաբթի իր ամանորյա ուղերձում նախազգուշացրել էր, որ իր սեղանին արդեն կա միջուկային կոճակ։
Կիմ Չեն Ընը հայտարարել է Հյուսիսային Կորեայի միջուկային ուժերի ստեղծման գործընթացի ավարտի մասին




























