WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հունվարի 1-ի առավոտյան խորհրդավոր թվիթ է հրապարակել, որը հարյուրավոր օգտատերերին հանգիստ չի տալիս, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Այն 60 նիշանոց ծածկագիր է եւ հայտնի M.I.A. երգչուհու Paper Planes հոլովակի հղումը:

Օգտատերերը սկսել են ամենատարբեր վարկածներն առաջարկել: Օրինակ՝ դրանցից մեկի համաձայն՝ Ասանժը մահացել է, իսկ ծածկագիրը «վթարային կոճակի» գործառույթ է իրականացնում. դրա ակտիվացումից հետո WikiLeaks-ը պետք է հրապարակի շատ կարեւոր փաստաթղթեր:

Մյուսները ենթադրել են, որ ծածկագիրը նոր բացահայտումների հրապարակման մասին է տեղեկացնում: Ինչ-որ մեկն անգամ որոշել է, որ Ասանժն այդ պահին ինքնաթիռով ԱՄՆ է ուղեւորվում:

Ոմանք սկսել են վերլուծել Paper Planes-ի տեքստը՝ նրա տողերում հուշում փնտրելով: Օրինակ այնտեղ այսպիսի բառեր կան՝ «եթե դու ինձ բռնես սահմանին, ես իմ անունով վիզաներ կգտնեմ» եւ «ես ավելի շատ տվյալներ ունեմ քան ԿՀՎ-ն»:

 

fb4e568623b5f8cf7e932e6ba7eddc0db9f42a712718f488bdc0bf880dd3 https://t.co/F0f5Gcsgeo

— Julian Assange