Դեռեւս 2017-ի նոյեմբերին հիվանդանոց տեղափոխված հայտնի ռուս դերասան Օլեգ Տաբակովի առողջական վիճակը բարելավել է, հաղորդու է REN-TV-ն։
Հեռուստաալիքի տվյալներովմ դերասանի գիտակցությունը «մնում է պարզ, նա կարողանում է կողմնորոշվել ժմանակի ու տարածության մեջ» եւ արձագանքում է արտաքին ազդակներին։ Նշվում է, որ Տաբակովի վիճակը «կայուն ծանր է»։
Դեկտեմբերի վերջին 82-ամյա Տաբակովին արհեստական կոմայի մեջ էին գցել, որից հետո գիտակցության գալով նա ոչ ոքի չէր ճանաչում։
Դերասանի մոտ ախտորոշվել է արյան վարակ, նրա թոքերին արհեստական սարք է միացվել։
Սեպսիսը Տաբակովի մոտ զարգացել է ատամների իմլանտներ տեղադրելուց հետո, որոնք բորբոքման առիթ են դարձել։ «Կոմսոմոլսկայա պրավդան» գրել է, որ բժիշկները ուշադրություն չեն դարձրել բարդացումներին, հաղորդում է Lenta-ն։




























