ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի Պակիստանի իշխանություններին մեղադրել է իրենց տարածքում ահաբեկիչներին թաքցնելու, մեջ, մինչդեռ նրանք ԱՄՆ-ից ֆինանսական աջակցություն են ստանում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«ԱՄՆ-ն սխալ է գործել՝ Պակիստանին 15 տարվա ընթացքում ավելի քան 33 մլրդ դոլարի օգնություն տրամադրելով: Դրա փոխարեն նրանք մեզ ոչինչ չեն տվել, բացի խաբեությունից եւ խորամանկությունից: Նրանք մեր առաջնորդներին հիմար են կարծել», - Twitter-ում գրել է նա:
«Նրանք մեզ քիչ են օգնում եւ հուսալի ապաստան են տրամադրում այն ահաբեկիչներին, որոնց մենք Աֆղանստանում որոնում ենք: Այլեւս նման բան չպետք է տեղի ունենա», - հավելել է Թրամփը:
The United States has foolishly given Pakistan more than 33 billion dollars in aid over the last 15 years, and they have given us nothing but lies & deceit, thinking of our leaders as fools. They give safe haven to the terrorists we hunt in Afghanistan, with little help. No more!
— Donald J. Trump (@realDonaldTrump) 1 января 2018 г.




























