«Իսլամ» ամսագրի գլխավոր խմբագիրը, Դաղստանի մուֆթիի կինը՝ Այնա Գամզատովան, երկուշաբթի Ռուսաստանի Դաշնության ԿԸՀ-ին ՌԴ նախագահի ընտրություններում առաջադրման  համար փաստաթղթեր է ներկայացրել: Այս մասին հաղորդում է հանձնաժողովի կայքը:

«2018 թվականի հունվարի 1-ին Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ՌԴ նբախագահի ընտրություններում առաջադրման կարգի շրջանակներում ընդունել է Այնա Գամզատովայի փաստաթղթերը: Գամզատովան ինքնառաջադրման կարգով է ներկայացրել թեկնածությունը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Լրագրող, գրող, հասարակական եւ կրոնական գործիչ Այնա Գամզատովան ծնվել է 1971 թվականի հոկտեմբերի 1-ին Մախաչկալայում: Նա ունի երկու բարձրագույն կրթություն`բանասիրական եւ իրավաբանական:

Գամզատովան ստեղծել եւ ղեկավարում է խոշոր մեդիա հոլդինգ: Նա «Ուղի» բարեգործական հիմնադրամի համահիմնադիրն է եւ նաեւ «Իսլամ» ամսագրի գլխավոր խմբագիրն ու իշխանությունների, հասարակության եւ լրատվամիջոցների հետ կապի հարցերով Դաղստանի մուֆթիի խորհրդականը:

Ինքնառաջադրվողները կարող են ԿԸՀ փաստաթղթեր ներկայացնել  մինչեւ հունվարի 7-ը, կուսակցությունների թեկնածուները`մինչեւ հունվարի 12-ը: Ընտրությունները տեղի կունենան մարտի 18-ին: