Քրիստոնեական դպրոցի նախկին սանուհի 23-ամյա Բեյլի Գիբսոնը՝ Վիսկոնսինից, հայտնել է, որ մտադիր է աճուրդի դնել իր կուսությունը։ Աղջիկը մասնակցելու է Moonlite Bunny Ranch անառականոցի աճուրդին Ռենո քաղաքում, հայտնում է Life-ը։
Բեյլի Գիբսոնը դատիարակվել է խիստ քրիստոնեական ընտանիքում։ Դեռահասության տարիքում նրան ուղարկել են աղջիկների վարժարան, որտեղ նա չէր կարող հանդիպել տղաների հետ։ Բեյլին երկար ժամանակ մտադիր էր իր անմեղությունը պահպանել մինչեւ հարսանիք։ Սակայն ծանր բաժանումը ստիպել է նրան փոխել որոշումը։ Իր բոյֆրենդի դավաճանությունից հետո աղջիկը որոշել է դիմել արմատական քայլի։
Բեյլին խոստովանել է, որ իր ծնողները շատ խիստ են եղել։ Աղջկան գիշերօթիկ դպրոց են ուղարկել միայն դեռահասության տարիքում, մինչ այդ նա տանն է դաստիարակվել։
Ավարտելով դպրոցը՝ նա տեղափոխվել է իր կենսաբանական տատիկի մոտ, Վիսկոնսին։ Այնտեղ նա առաջին անգամ սիրահարվել է ու սկսել հանդիպել մի տղայի հետ։
Հենց իր ցավոտ բաժանման պատճառով է Գիբսոնը որոշել վաճառել անմեղությունը։ Նա կապվել է անառականոցի սեփականատեր Դենիս Հոֆի հետ։ 2008-ին Հոֆը օգնել էր Նատալի Դիլանին առաջադրել իր թեկնածությունը աճուրդում, ինչի հետեւանքով հաջողվել էր մի քանի միլիոն դոլար վաստակել։ Իսկ հիմա հարուստ տղամարդիկ պատրաստ են սակարկել նաեւ Բեյլիի կուսության համար։ Այդ նպատակով աղջիկն արդեն նկարահանվել է բաց ֆոտոշարքում։




























