Իռլանդական Ryanair ընկերության օդանավի ուղեւորը չի կարողացել երկար սպասել ինքնաթիռից դուրս գալուն եւ որոշել է օգտվել վթարային ելքից: Լոնդոնից նրա թռիչքը հետաձգվել էր մեկ ժամով, իսկ հետո ուղեւորներին Մալագայի օդանավակայանում մոտ կես ժամ դուրս չէին թողնում ինքնաթիռից, փոխանցում է BBC- ն:
Հաղորդվում է, որ 50-ամյա լեհը որոշ ժամանակ անցկացրել է ինքնաթիռի թեւին նստած, նախքան նրան համոզել են վերադառնալ օդանավի սրահ: Ապա տղամարդը ձերբակալվել է օդանավակայանի անվտանգության ծառայության կողմից:
Ուղեւորներից մեկը տեսագրել է, թե ինչպես է տղամարդը դասավորում իր ուղեբեռը եւ նստում օդանավի թեւի եզրին: Տեսագրության մեջ լսվում է նաեւ նրա գործողություններին հետեւող ուղեւորների ծիծաղը:
Ավիաընկերության ներկայացուցիչը ուղեւորի այս քայլը օդանավակայանի անվտանգության կանոնների խախտում է անվանել:




























