Ամերիկյան Ocean Infinity ընկերությունը նավ է ուղարկել մալայզիական ինքնաթիռի որոնման վերսկսման համար, որը 2014թ-ի մարտին իրականացնում էր MH370 չվերթը՝ Կուալա Լումպուրից դեպի Պեկին, եւ անհետացել է 239 ուղեւորով, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Ինքնաթիռի ճակատագիրը, որն անսպասելիորեն փոխել է ուղղությունը Հարավչինական ծովի վրայով թռչելիս եւ դադարել ռադիոկապի դուրս գալ, ժամանակակից ավիացիայի գլխավոր առեղծվածներից մեկն է դարձել: Վերջին անգամ ինքնաթիռն ազդանշան է ուղարկել Սումատրա կղզու մոտակայքից: Տիեզերական արբանյակներից ստացված տվյալների հիման վրա ենթադրվում է, որ անհայտ պատճառով այն կարող էր ընկնել օվկիանոս՝ Ավստրալիայից 1,5 հազար կիլոմետր դեպի արեւմուտք:
Հետաքննության արդյունքում ենթադրություն է արվել, ոչ ինչ-որ մեկը կարող էր միտումնավոր անջատել ինքնաթիռի տրանսպոնդերն այն բանից առաջ, երբ այն փոխել է ուղղությունը: Մինչեւ հիմա հաջողվել է գտնել ինքնաթիռի միայն երեք բեկոր: Ocean Infinity ընկերությունը չորեքշաբթի հայտարարել է, որ իր նավերից մեկն ուղեւորվել է դեպի որոնումների շրջան, եւ մոտ օրերս ենթադրվում է Մալայզիայի կառավարության հետ պայմանագիր կնքել որոնումների վերսկսման համար:
Պայմանագիրը նախատեսում է, որ ընկերությունը պարգեւատրում կստանա միայն, երբ հայտնաբերի ինքնաթիռը: Նավը դուրս է եկել Հարավային Աֆրիկայից եւ պլանավորում է որոնման գոտի ժամանել հունվարի կեսերին: Նավի վրա մի քանի սուզանավ կա:



























