Սլայդելա քաղաքի (Լուիզիանա նահանգ) ոստիկանությունը «հետախուզում է հայտարարել» Disney-ի «Սառը սիրտ» (Frozen, 2013) անիմացիոն ֆիլմի Էլզա թագուհու նկատմամբ: Նման հայտարարությունը հրապարակվել է Facebook-ի ոստիկանության վարչության էջում:
Այսպիսով, իրավապահները ցանկացել են զգուշացնել մոտեցող ցրտերի մասին: Բանն այն է, որ ֆիլմի սյուժեով Էլզան պատահմամբ անիծել է իր թագավորությունը եւ դրանով բնակիչներին հավերժական ձմեռվա է դատապարտել:
«Եղանակից երեւում է, որ մենք գործ ունենք շատ վտանգավոր մեկի հետ: Շատ զգույշ մոտենալ» - նշվում է կալանքի հրամանագրում:
Ոստիկանները հաղորդագրությանը կցել են Էլզայի նկարը՝ հետախուզվում է գրությամբ: «Մեռած կամ ողջ» թագուու համար 100 մլն պարգեւավճար է առաջարկվում:



























