Վրաստանը 2018 թվականին մտադիր չէ ռուսական գազ գնել: Էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կումսիշվիլին հաստատել է հաջորդ տարվա բնական գազի հաշվեկշիռը, հաղորդում է Georgia Online-ը:

Ըստ փաստաթղթի՝ երկրում կանխատեսվող առաքումը կկազմի 2.689 միլիարդ խորանարդ մետր: Դրանցից 99,65 տոկոսը Վրաստանը կստանա Ադրբեջանից, այդ թվում` 1,866 միլիարդ խորանարդ մետր «Սոքարից», իսկ 813 միլիոնը` «Շահ Դենիզից»: Մնացած 0.35 տոկոսը (9.41 մլն խմ) տեղական արդյունահանումն է:

2017 թվականին Վրաստանը Ռուսաստանից ստացել է 100 միլիոն խորանարդ մետր գազ: Մարտից հետո առաքումը չի կատարվել:

Ըստ «Գազպրոմի» հետ ձեւակերպված փաստաթղթի՝ Ռուսաստանը Վրաստանին հարկերը վճարում է համաձայն Հայաստան մատակարարվող բնական գազին: Փաստաթուղթը ուժի մեջ է մինչեւ 2018-ի վերջը: