Սուպատրա Սասուպֆան, ով 2010-ին հայտնվել էր Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես «աշխարհի ամենամազոտ դեռահաս», 17 տարեկան հասակում ամուսնացել է: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Metro թերթը:
Սուպատրան գրառում է կատարել՝ հայտնելով, որ ամուսնացել է իր «ողջ կյանքի սիրո հետ»: «Դպրոցում ես շատ ընկերներ ունեմ: Իմ մազոտությունը ինձ առանձնահատուկ է դարձնում», - մեջբերում է Metro-ն աղջկա խոսքերը:
Թայլանդում ապրող աղջիկը տառապում է հազվագյուտ ժառանգական հիվանդությունից՝ Աբրամսի սինդրոմից կամ հիպերտրիխոզից: Նրա դեմքը, ձեռքերը եւ ոտքերը ծածկված են արագ աճող մազերով: Նշենք, որ միջին դարերից հայտնի է միայն 50 նման հիվանդությամբ մարդ:




























