405 կգ քաշով կապույտ թյունոս ձուկը Ճապոնիայում այս տարի վաճառել են 323 հազար դոլար արժեքով (36,45 մլն իեն)։ Այդ մասին ահղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով NHK-ը։
Ահռելի ձուկը դարձել է Տոկիոյի Ցուկիձի ձկնային շուկայի աճուրդի գլխավոր լոտը։ Այն բռնել էին Խաղաղ օվկիանոսի ջրերում, Աոմորի պրեֆեկտուրայի Օմա նավահանգստի տարածքում։
Ընդ որում, այս գումարը ռեկորդային չէ։ Առավելագույն վճարը եղել է 155,4 մլն իենը, որը 2013 թվականին վճարել են 222 կգ քաշով թյունոսի համար։




























