Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի ատենակալների ժյուրիի՝ թուրքական Halkbank-ի գլխավոր տնօրենի տեղակալ Մեհմեդ Հաքան Աթիլլայի՝ Իրանի դեմ պատժամիջոցների խախտման համար մեղավոր ճանաչելու որոշումը՝ հայտարարելով, որ «արդարությունն ամերիկյան ոճով» մտահոգում է ամբողջ աշխարհին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Նյու Յորքի հարավային շրջանի դաշնային դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Ջուն Քիմը հայտարարել էր, որ ԱՄՆ-ում ատենակալների ժյուրին Աթիլլային մեղավոր է ճանաչել Իրանին ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու հարցում աջակցություն ցուցաբերելու համար:

«Եթե սա է արդարությունն ամերիկյան ոճով, ապա աշխարհը ստիպված է անհանգստանալ: Արդարության հանդեպ նման մոտեցումտ անընդունելի է: Սրանից հետո ամերիկացիներին Եվ ԱՄՆ-ն դեռ հաջողացնում է խաղաղություն սովորեցնել աշխարհին», - Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Էրդողանը:

ԱՄՆ-ի իշխանությունները այս տարվա մարտին ձերբակալել էին Թուրքիայից ժամանած Աթիլլային: Նա մեղադրվում էր ԱՄՆ-ում նախկինում ձերբակալված թուրք-իրանցի գործարար Ռեզա Զարաբի հետ գործարքի մեջ մտնելու մեջ,  որպեսզի իրականացնեին  բազմամիլիոնանոց գործարքներ ի օգուտ Իրանի եւ պատժամիջոցների խախտմամաբ։  Զարաբը ցույց էր տվել, որ այդ գործարքն իրականացնելու համար 50 մլն դոլար կաշառք է տվել Թուրքիայի ֆինանսների նախարարին: Զարաբը նաեւ վկայություն էր տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ՝ նշելով, որ հավանաբար, նա իմացել է դավադրության մասին:

«Անկարան կարծում է, որ ԱՄՆ-ի դատարանի որոշումը միջամտություն է  երկրի ներքին գործերին»,-հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ Աթիլայի ձերբակալությունը ԱՄՆ-ում իրականացվել է ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի (FETO) նախաձեռնությամբ, իսկ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղն ձերբակալությունը անվանել է Անկարայի դեմ դավադրություն։ Եվս 7 մարդ հետաքննություն են անցնում այս գործով։

Սպասվում է, որ Աթիլլայի դատավճիռը կհրապարակվի ապրիլի 11-ին:

Թուրքիան Աթիլլայի գործով ԱՄՆ որոշումը երկրի ներքին գործերին միջամտություն է համարում