AirBaltic ավիաընկերությունը չորրորդ տարին անընդմեջ ճանաչվել է աշխարհի ամենաճշտապահ ավիաընկերությունը: Այս մասին վկայում են ավիացիոն տեղեկատվության ոլորտում համաշխարհային առաջատարի` բրիտանական OAG ընկերության կողմից հրապարակված տվյալները, որոնք հիմնված են աշխարհի խոշորագույն ավիափոխադրողների իրակացրած ավելի քան 57 մլն չվերթերի ճշտապահության ցուցանիշների վերլուծության վրա, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Ինչպես հաղորդում է AirBaltic-ի մամուլի ծառայությունը, OAG- ի տվյալներով, նախորդ տարի ավիաընկերությունը բալթյան երկրները Եվրոպային, Սկանդինավիային, ԱՊՀ-ին եւ Մերձավոր Արեւելքին միացնող թռիչքների ժամանակ 90.01% ճշտապահության ցուցանիշ է ապահովել: Դա նշանակում է, որ անցյալ տարի լատվիական ավիաընկերությունը իր 100 թռիչքից ավելի քան 90-ը ժամանակին է իրականացրել:




























