Մոսկվայի Դոմոդեդովո, Վնուկովո եւ Շերեմետեւո օդանավակայաններում 40 չվերթ հետաձգվել է, հաղորդում է «Յանդեքս: Չվացուցակ» ծառայությունը, փոխանցում  է Kommersant.ru- ն:

Շերեմեթեւոյում 20 չվերթ է հետաձգվել, Դոմոդեդովոյում՝ 12 չվերթ, իսկ Վնուկովոյում՝ 8 չվերթ: Դոմոդեդովո օդանավակայանում եւս 6 չվերթ չեղյալ է հայտարարվել:

Ավելի վաղ ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել էր, որ Մոսկվայում տեղումների ժամանակ սպասվում է տեսանելիության վատթարացում, տրանսպորտային միջոցների երթեւեկության խաթարում, ճանապարհներին խցանումների եւ վթարային իրավիճակների առաջացում: