Չինաստանի կենտրոնական և արևելյան շրջաններում՝ Ցզյանսի, Խենան, Անխոյ և Ցզյանսու նահանգներում, հունվարի 2-ին սաստիկ ձնաբքներ են սկսվել: Նոր տարվա առաջին օրերին ձյան առատ տեղումների պատճառով 10 մարդ զոհվել է, շուրջ 560 հազար մարդ հայտնվել է աղետի գոտում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Սինհուա» գործակալությունը:

Վնասվել են նաև գյուղատնտեսական հողերը: Ուղղակի տնտեսական վնասը գնահատվել է ավելի քան 500 միլիոն յուան: Եղանակային պայմանները հանգեցրել են նաև երկաթուղու եւ ավտոտրանսպորտի երթևեկության խափանումներին: