Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման կորուստները դեռ չեն նշանակում, որ եվրոպական քաղաքներում ահաբեկչությունների սպառնալիքը նվազել է։ Այդ մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Բեռլինի ոստիկանապետ Կլաուս Կանդտը Deutsche Presse-Agentur-ին տված հարցազրոյցում։

«Ռազմական գործողությունների արդյունքում ԻՊ պարտությունը մի բան է, բայց պետք է հիշել Եվրոպայում ծայրահեղականներին ահաբեկչությունների դրդելու կոչերը։ Մենք պետք է գիտակցենք, որ սպառնալիքը դեռ երկար է մնալու։ Առնվազն տասը տարի»,- ասել է նա։

Գերմանական ՆԳՆ-ի տվյալներով, երկրում ավելի քան 700 իսլամական ծայրահեղական է ապրում, որոնք կարող են ահաբեկչություն իրականացնել։ Նախարար Թոմաս դե Մեզյերը նշել էր ավելի վաղ, որ 2016 թ. երկրում տասնյակ ահաբեկչություններ են կանխել։