Եմենի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Թահեր ալ-Ուքայլին վիրավորվել է, երբ վերջինիս տեղափոխող ավտոմեքենան Սաուդյան Արաբիայի հետ սահմանի մոտ պայթեցվել է ականի վրա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Եմենի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Թահեր ալ-Ուքայլին վիրավորվել է սաուդյան սահմանին ականի պայթյունի հետեւանքով»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:

Պայթյունի ժամանակ նրա հետ միասին ավտոմեքենայում էր նաեւ Էլ-Ջաուֆ նահանգի նահանգապետ, գեներալ-մայոր Ամին ալ-Ուքայմին, ով նույնպես կենդանի է մնացել:

Շիական «Անսար Ալլա» շարժման ապստամբները (հուսիներ) հունվարի 5-ին Հաբբ ուա Էշ-Շաաֆ եւ Էլ-Մաթուն շրջաններում երկու լայնամասշտաբ հարձակում են իրականացրել: Աղբյուրի փոխանցմամբ՝ կառավարական ուժերի եւ ապստամբների միջեւ դաժան բախումներն այս տարածքներում շարունակվում են:

Սաուդյան Արաբիան որսացել է Եմենից արձակված հրթիռը