Երեւանի Բագրեւանդի փողոցում այսօր՝ հունվարի 6-ին, ավտոմեքենան բախվել է սգո սրահի պատին, ինչի հետեւանքով վարորդը տեղափոխվել է հիվանդանոց: ԱԻՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ ժամը 02:59-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բագրեւանդի փողոցում ՃՏՊ է տեղի ունեցել, ավտոմեքենայից ծուխ է նկատվում:
Պարզվել է, որ «Mercedes E240» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1982թ. ծնված Վ.Մ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել Ջրվեժ թաղամասի 17-րդ փողոցի թիվ 6/2 հասցեում գտնվող սգո սրահի պատին: Սրահի պատը մասամբ փլուզվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածի վրա (մոտ 2 քմ):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Վ.Մ.-ը եւ ուղեւորը՝ 1978թ. ծնված Գ. Հ.-ը, տեղափոխվել են «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ իրականացրել շարժիչի հովացման աշխատանքներ:



























