Սանկտ Պետերբուրգի Պրիմորսկի շրջանում՝ Պլաներնոյ փողոցի վրա գտնվող «Մոնպանսյե» առեւտրի կենտրոնի մոտից անհայտ անձինք հունվարի 4-ին առեւանգել են Ադրբեջանի քաղաքացու, հաղորդում է life.ru-ն։
Ականատեսները պատմել են, որ հինգ կամ վեց չարագործներ ծեծի են ենթարկել տղամարդուն եւ քաշելով տեղավորել մեքենայի բեռնախցիկը:
Ռուսաստանի քննչական կոմիտեի Պրիմորսկի շրջանի աշխատակիցները քրեական գործ են հարուցել «Մարդու առեւանգում» հոդվածով: Իրավապահ մարմինները հայտնել են, որ Ադրբեջանի քաղաքացուն տարել են կանաչ Hyundai մեքենայի բեռնախցիկի մեջ։ Մարդը հայտնաբերվել է հունվարի 5-ի առավոտյան «Սեստրորեչե» այգու ճանապարհի եզրին: «Ֆոնտանկա»-ն հայտնում է, որ նա մահացել է Տոսնենսկայա հիվանդանոցում:
Նախնական տվյալներով՝ նա ճանապարհի վրա է եղել մեկ ժամից ավելի: Նա 29 տարեկան էր եւ Ադրբեջանի քաղաքացի: Հայտնի է դարձել, որ Սանկտ Պետերբուրգ նա ժամանել էր դեկտեմբերի կեսին, պաշտոնապես պաշտոնապես չի աշխատել:



























