Կոտայքի մարզում հունվարի 5-ին, ժամը 07:00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել: Երեւան քաղաքի Մամիկոնյանց 27 շենքի բնակիչ 25-ամյա Արարատ Հակոբյանը իր վարած Nissan Skyline մակնիշի 34 MN 937 համարանիշի ավտոմեքենայով Երեւան - Սեւան ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել բետոնե պատին:
shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան: Փաստի աթիվ նույն վաշտի հետաքննիչ Ավետիս Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:





























