SwissPort ընկերությունը, որը Վաշինգտոնի օդանավակայանում «Աէրոֆլոտ»-ի չվերթներն է սպասարկում, չի հաստատում ռուսական ընկերության հետ համագործակցության հնարավորությունը:
Սպասարկման դժվարությունները պայմանավորված են Նյու Յորքում անբարենպաստ եղանակի եւ Նյու Յորքի ու Վաշինգտոնի օդանավակայանների տրանսպորտային կոլապսի հետ, հաղորդում է «Կոմերսանտ»-ը:
Ուշացած չվերթների մեկնարկի ճիշտ ժամը ռուս ավիափոխադրողը դեռ չի կարողանում հայտնել:
Ավիաընկերությունը նշում է, որ SU533, SU539 թռիչքների ուղեւորները Նյու Յորքից Վաշինգտոն են տեղափոխվել ցամաքային տրանսպորտով:
Ավելի վաղ Նյու-Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն ծայրահեղ եղանակային պայմանների պատճառով Նյու Յորքում, Վեստչեսթերում եւ Լոնգ Այլենդում արտակարգ իրավիճակի ռեժիմի ներդրման մասին էր հայտարարել:




























