Եվրոպական միությունը մտադիր է Ռուսաստանից տարեկան 1,39 միլիարդ եվրո բռնագանձել խոզի ներմուծման սահմանափակման պատճառով, ԱՀԿ-ն արդեն Բրյուսելի հայցն ուղարկել է արբիտրաժային դատարան: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ գրում է Politico ամերիկյան հրատարակությունը:

Եվրամիության ղեկավարությունը «հայելային պատժամիջոցների պայքարի» շրջանակներում մեծացնում է Ռուսաստանի վրա ճնշումը:

Եվրամիության ներկայացուցիչներից մեկը բացատրել է, որ արբիտրաժային գործընթացը կորոշի՝ արդյոք հայցը արդարացի է: Դրանից հետո, դրական որոշման դեպքում, դատարանը որոշում կկայացնի Ռուսաստանի դեմ այդ միջոցի կիրառման հնարավորությունը:

«Պատժամիջոցները Ռուսաստանի համար հնարավորություն են ստեղծել մեծացնել մսի արտադրությունն այն բանից հետո, երբ շուկայում օտարերկրյա ընկերությունների հետ մրցակցությունն անհետացել է», - նշվում  է հոդվածում: Բրյուսելն իր գործողություններով «սկսում է ակտիվորեն վիճարկել ԵՄ դեմ քաղաքական դրդապատճառներ ունեցող սննդամթերքի պատժամիջոցների օրինականությունը»:

Նախատեսվում է, որ յուրաքանչյուր տարի տուգանքների չափը կավելանա 15 տոկոսով:

2014-ի կզբին ռուսական իշխանությունները արգելեցին ԵՄ անդամ երկրներից խոզի միս ներմուծել: Պատճառը 2013 թվականին Լիտվայում եւ Լեհաստանում արձանագրված խոզերի աֆրիկյան ժանտախտն էր: 2016 թվականին ԱՀԿ-ն որոշեց, որ ռուսական արգելքը հակասում է ԱՀԿ սանիտարական եւ բուսասանիտարական միջոցառումների կիրառման մասին համաձայնագրին: Ռուսաստանի բողոքարկումը մերժվել է: