Հնդկաստանի Գերագույն դատարանը երկուշաբթի օրը՝ հունվարի 8-ին, որոշում է կայացրել քննարկել նույնասեռական կապերի քրեական հետապնդման վերացման հարցը: The Guardian-ի փոխանցմամբ՝ մինչեւ 2018 թվականի հոկտեմբեր ամիսը դատարանը կուսումնասիրի Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հիմնավորվածությունը ու օրինականությունը, ինչից հետո որոշում կկայացնի, հաղորդում է «ՌԲԿ»-ն:
Հնդկաստանի գործող Քրեական օրենսգիրքը ընդունվել է 1860 թվականին՝ դեռ բրիտանական գաղութացման ժամանակաշրջանում: 377-րդ հոդվածը պատիժ է նախատեսում «տղամարդու, կնոջ կամ կենդանու հետ իրերի բնական կարգի խախտմամբ կամավոր սեռական հարաբերություն ունենալու» համար՝ ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրկում:




























