Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 15-ից 16-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը։

Բացահայտվել է գողության 11, խարդախության 20 եւ անձի առեւանգման 1 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 12-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: