Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 16-ից 17-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 5 դեպքից բացահայտվել է 4-ը։

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 եւ զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։

Բացահայտվել է գողության 24, խարդախության 9, խուլիգանության, ապօրինի ծառահատման եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահելու 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 11-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: